-
22.10.2020|
16:47
Արդեն 3 շաբաթից ավելի է, ինչ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանն իր հյուրատանն է հյուրընկալել Արցախից եկած մեր հայրենակիցներին, հիմնականում՝ երեխաներ, ինչպես նաև նրանց խնամող մայրեր, տատիկներ և պապիկներ։
-
20.10.2020|
21:31
Հոլիվուդյան աստղ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունին տեսաուղերձով աջակցություն է հայտնել հայ ժողովրդին՝ նշելով, որ աղոթում են խաղաղության հաստատման համար:
-
20.10.2020|
01:11
1947-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից հայրենադարձված Անդրանիկ Քոչարը Հայաստանում հիմք դրեց գեղարվեստական լուսանկարչության: Հայրենիք գալուց մեկ տարի անց Երևանում բացեց իր առաջին անհատական ցուցահանդեսը:
-
20.10.2020|
00:09
«Ռոսլին» արվեստի հանդեսը և գեղանկարիչ Մեխակ Էլբակյանը հայրենասեր հայ տիկնանց և այրաց ուշադրությանն են ներկայացնում «ԳՈՇԱՎԱՆՔ» կտավը, որի վաճառքից ստացված ողջ գումարը նվիրաբերվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Կտավի գինը 1 մլն դրամ է։
-
20.10.2020|
00:07
Վասպուրականցի ՌՈԺԵ-ԿԱՐՊԻՍ ՋՐԲԱՇՅԱՆ... Այս բնորոշումով կարծես ամեն ինչ ասված է, և երբ այսօրվա հեռավորությունից հայացք ենք նետում նախասփյուռքյան իրականությանը՝ թեկուզ և ուրվագծորեն, անկարող ենք անտես առնել նրանց, որոնց շնորհիվ գոյատևում է, բառի ոչ ավանդական իմաստով, այլ իրավ զարգացումներ ապահովող ու Հայաստան-հայրենիքին նեցուկ Սփյուռքն իբրև աշխարհատարած հայության վերահաստատ ինքնության վկայություն:
-
19.10.2020|
13:41
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ֊ների վերջին օրերի հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։ Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։
-
18.10.2020|
21:21
ՀՀ ԿԳՄԱՍ նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին 70 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը:
Վանիկ Մկրտչյանը ծնվել է 1950 թ. Արթիկում:
-
18.10.2020|
21:20
71 տարեկանում կյանքից հեռացել է անվանի լուսանկարիչ, գեղանկարիչ, գրքերի ձևավորող, հայ լուսանկարչության մեծ ջատագով և նվիրյալ Վահան Քոչարը: Վահան Քոչարը ծնվել է 1949 թվականին ականավոր լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ընտանիքում:
-
18.10.2020|
10:57
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի փոխանցմամբ՝ մարզում վնասվել է 40 առանձնատուն և 2 դպրոց՝ Կութ և Սոթք համայնքներում: Մեծ Մասրիկ համայնքում էլ թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից ոչ միայն ամբողջովին տուն է փլուզվել, այլ նաև գազատարն է վնասվել, ինչն էլ հրդեհի բռնկման պատճառ է եղել:
-
17.10.2020|
11:53
Հայկական գրատպությունն ավելի քան 500 տարվա պատմություն ունի։ Պատմական Արցախի տարածքում առաջին տպարանը բացվել է Շուշիում։ 1823 թ. Շվեյցարիայի Բազել քաղաքի «Աստվածաշնչական քարոզչական ընկերությունը» հաստատվել է Շուշիում՝ իր հետ բերելով տպագրական սարքեր: